ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Ծորակի ջրից հնարավոր վտանգները հղի կանանց համար. news.am
Բոստոնի համալսարանին կից գործող բժշկական կենտրոնի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները հղի կանանց խորհուրդ են տալիս զգուշությամբ վերաբերվել խմելու ջրին, քանի որ այն կարող է մահածնության եւ հղիության հետ կապված մի շարք բարդությունների առաջացման պատճառ դառնալ:
Նրանց նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները Environmental Health ամսագրում են հրապարակվել:
Ուսումնասիրության դրդապատճառը հղիության հետ կապված բարդությունների՝ Մասաչուսեթս նահանգում գտնվող Քեյփ Քոդ բնակավայրում գրանցվող չափազանց բարձր ցուցանիշներն են եղել: Գիտնականները փորձել են մահածնության՝ կրկնակի եւ ընկերքի անջատման (արգանդի պատից)՝ 1,35 անգամ բարձր ռիսկերի, ինչպես նաեւ հեշտոցային արյունահոսության հաճախակի դեպքերի պատճառը պարզել: Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ երեւույթի պատճառը բնակավայրում օգտագործվող տետրաքլորէթիլենով հարուստ խմելու ջուրն է, հաղորդում է Medical Daily-ն:
Գիտահետազոտական խմբի անդամները տետրաքլորէթիլենի բարձր բաղադրությամբ ջրի ազդեցությանը ենթարկված շուրջ 1100 կանանց հղիության ընթացքն են ուսումնասիրել՝ ի համեմատություն 1000 մասնակիցների, ովքեր առավել մաքուր ջուր են խմել: Ամանաբարձր ռիսկային խմբում Քեյթ Քոդի բնակչուհիներն են ներառվել, քանի որ բնակավայրը սպասարկող խմելու ջուրը 1960-1980թթ. վինիլապատ ասբեստացեմենտային խողովակներով է շրջանառվել, ինչը կարող է տետրաքլորէթիլենի արտահոսքի պատճառ դառնալ:
Մահածնությունը սովորաբար 60 հղիություններից մեկի պարագայում է արձանագրվում: Մինչդեռ տետրաքլորէթիլենի բարձր բաղադրությունը կարող է հղիության 20-րդ շաբաթից հետո՝ մինչ ծննդաբերության մեկնարկը, ցուցանիշի կրկնապատկման հանգեցնել: Ընկերքի անջատումը մահածնության ամենալայն տարածում գտած պատճառներից է, քանի որ պտղին թթվածին եւ սնուցիչներ ձեռք բերելու հնարավորությունից է զրկում եւ, մահից խուսափելու պարագայում էլ, ժամանակին եւ առողջ լույս աշխարհ գալու շանսերը նվազեցնում:
07.10.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային ԱՆՎՃԱՐ մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն...
28.05.2025
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
04.03.2024
Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...
11.01.2024
Երբ հղիության թեսթը դրական է՝ պետք չէ հապաղել և անհրաժեշտ է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի՝ խուսափելու հետագա մի շարք խնդիրներից: Նախ պետք է վստահ լինել, որ հիությունն արտարգանդային չէ: Այնուհետև բժշկի հետ...
25.02.2022
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
14.06.2021
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
18.01.2021
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
11.01.2021
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
07.09.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

